🎥 ՉԼ․ Բարսան և Արսենալը փլեյ-օֆֆում են․ Բավարիան և ՊՍԺ-ն վերջին շանսը կստանան .armsport.am

Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մարտական ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ (2:2): Կատալոնական ակումբի կազմում գոլերով աչքի ընկան Լամին Յամալը և Ռոնալդ Արաուխոն։ Հյուրերից պատասխանեցին Էդերսոնը և Մարիո Պաշալիչը։ «Բարսելոնան» երկրորդ տեղով վաստակեց փլեյ-օֆֆի ուղեգիր, իսկ «Ատալանտան»՝ անցումային հանդիպման ուղեգիր։ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս ջախջախեց «Շտուտգարտին» (4:

🎥 ՉԼ․ Բարսան և Արսենալը փլեյ-օֆֆում են․ Բավարիան և ՊՍԺ-ն վե...

1)՝ վաստակելով անցումային հանդիպման ուղեգիր։ Փարիզյան գրանդի կազմում հեթ-տրիկ գրանցեց Ուսման Դեմբելեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բրեդլի Բարկոլան, մեկ ինքնագոլ էր գրանցեց փարիզցիների պաշտպան Վիլիան Պանչոն։ Գերմանական ակումբը լքեց հետագա պայքարը։ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» «Ալիանս Արենայում» վստահ հաղթանակ տարավ Տիգրան Բարսեղյանի «Սլովանի» նկատմամբ (3:1): Մյունխենյան գրանդի կազմում գոլերով աչքի ընկան Թոմաս Մյուլերը, Հարի Քեյնը և Կինգսլի Կոմանը։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Մարկո Տոլիչը։

Կոմպանիի գլխավորած թիմը վաստակեց անցումային հանդիպման ուղղեգիր, իսկ «Սլովանը» նախավերջին՝ 35-րդ տեղով ավարտեց ելույթները ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն