ԱԶԲ-ն $250 միլիոն վարկ կտա արցախցիների բնակարանային խնդիրների լուծման համար .banks.am

Հայաստանի կառավարությունն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ $250 միլիոնի նոր վարկային համաձայնագիր կստորագրի:  Հիմնավորման մեջ ասվում է, որ գումարը կուղղվի Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարա

նային ապահովման պետական աջակցության ծրագրին։ Նշվում է, որ ծրագրի շրջանակում ներկայում հավաստագիր է ստացել 3100 ընտանիք, որից 1140-ն իրացրել է այն։ Պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ ծրագրի շրջանակում վճարվել է ավելի քան 2 մլրդ դրամ։Վարկի մարման ժամկետը 27 տարի է, որից արտոնյալ է 10 տարին:



ԼՐԱՀՈՍ