🎥 «Երամակ». Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը .banks.am
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում Կարեն Ղալեչյանը ձիավարության ու բնության սիրահարների համար ստեղծել է յուրահատուկ վայր՝ «Երամակը»։ «Երամակ» գաստրոբակը տարեկան ընդունում է հարյուրավոր այցելուներ, որոնք կարող են ձիարշավել Արեգունի լեռներ, ինչպես նաեւ տեղում համտեսել հայկական ավանդական ճաշատեսակները։ «Երամակը» Ակբա Ֆեդերացիայի եւ NABU Հայաստանի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է: Դրամաշնորհի օգնությամբ հյուրատուն-գաստրոբակը համալրվել է հացի փռով՝ հյուրերին հնարավորություն տալով համտեսել տեղում պատրաստած թարմ հացը։ «Դրախտիկը Սեւանի ափին գտնվող գյուղ է, այստեղ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում։ Գյուղը ճանաչելի դարձնելու գործում մեր ներդրումը շատ մեծ է. մեզ մոտ աշխարհի տարբեր երկրներից են գալիս: Մենք այս գործին շատ գրագետ ենք մոտենում, անընդհատ վերապատրաստվում ենք, զուգահեռ մասնակցում տարբեր սեմինարների։ Մեր ռազմավարության մեջ նախատեսել էինք, որ պետք է փուռ ունենանք ու մեր ավանդական հացը թխենք տեղում։ Ակբա Ֆեդերացիան ծանոթացավ մեր նպատակներին եւ իր ներդրումն ունեցավ դրանց իրագործման ճանապարհին։ Երազանքի գործ է. յուրաքանչյուր ոք, ով սրտով նվիրվում է իր երազանքի գործին, չի կարող չհաջողել»,- նշել է «Երամակ» ձիարշավարանի հիմնադիր Կա
րեն Ղալեչյանը: Կարենի հաջորդ նպատակը «Երամակը» ձիարշավարանից «ռեզորթի» վերածելն է։ Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75% մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: