ԴՊՀ-ն ֆինտեխներին առաջարկել է անմիջական հասանելիություն իր վճարային համակարգին .banks.am

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) ֆինտեխ ընկերություններին եւ սթեյբլկոինների էմիտենտներին առաջարկել է ապահովել անմիջական հասանելիություն իր վճարային ենթակառուցվածքներին ՝ առանց ավանդական բանկերի մասնակցության։ԴՊՀ-ի նախագահ Քրիստոֆեր Ուոլերը հայտարարել է այդ մասին Վճարային նորարարությունների առաջին համաժողովում՝ ներկայացնելով «վճարային հաշիվների» (կամ «բարակ մաստեր-հաշիվների») հայեցակարգը։Առաջարկվո

ղ հաշիվները կապահովեն անմիջական միացում Դաշնային պահուստային համակարգի վճարային համակարգերին, բայց մի շարք սահմանափակումներ կունենան։Նման հաշիվներ ստացած ընկերությունները պարտավոր կլինեն պահպանել Դաշնային պահուստային համակարգի հաշվեկշռի ռիսկերը սահմանափակելուն ուղղված գործառնական սահմանափակումները։  «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 



ԼՐԱՀՈՍ