Բանգլադեշցի ֆուտբոլիստի նոր թիմը, Նեյմարը լքեց Ալ Հիլալը, Ֆուրուհաշին՝ թոփ լիգայում․ Տրանսֆերային անցուդարձ .armsport.am

Առաջարկում ենք ծանոթանալ օրերս կայացած մի շարք կարևոր տրանսֆերներին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ ✅ «Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է կնքել «Նյու Յորք Սիթիի» 18-ամյա անգլիացի պաշտպան Քրիստիան Մաքֆարլեյնի հետ: Նշվում է, որ «Նյու Յորք Սիթին» գումար կստանա ֆուտբոլիստի տրանսֆերի վերավաճառման դեպքում և անգլիական ակումբ է տեղափոխվել անվճար։ «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է նաև Սիերա Լեոնեյի հավաքականի և «Ռեալ Վալյադոլիդի» պաշտպան Ջումա Բայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Գործարքի արժեքը կազմել է 8 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ «Քաղաքաբնակները» անմիջապես Բային վարձավճարով ուղարկել են «Լանս» մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։ ✅ Մյունխենի «Բավարիան» հայտարարել է «Քյոլնի» դարպասապահ Յոնաս Ուրբիգի տեղափոխության մասին։ 21-ամյա գերմանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 7 միլիոն եվրո։
✅ Ճապոնիայի հավաքականի հարձակվող Կյոգո Ֆուրուհաշին «Սելթիկից» տեղափոխվեց «Ռեն»։ 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց շոտլանդական ակումբը ստացել 12 միլիոն եվրո: «Ռենը» Կյոգոյի երկրորդ եվրոպական ակումբն է: Ֆուրուհաշին Շոտլանդիայի եռակի չեմպիոն է, ճանաչվել է Շոտլանդիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև դարձել է առաջնության լավագույն ռմբարկու։ ✅ Պորտուգալացի կիսապաշտպան Ժոտան «Ռենից» տեղափոխվել է «Սելթիկ»։ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 10 միլիոն եվրո: 2023 թվականին նա հենց «Սելթիկից» էր տեղափոխվել «Ալ Իթիհադ», իսկ անցյալ ամառ տեղափոխվել էր «Ռեն»։ ✅ Սաուդյան «Ալ-Հիլալը» խզել է պայմանագիրը բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ։ Պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Նեյմարի և «Ալ-Հիլալի» միջև պայմանագիրը նախատեսված էր մինչև այս տարվա ամառ։
Բրազիլացին, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի հայրենիք և պայմանագիր կկնքի «Սանթոսի» հետ։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։