Նամակները վիրուսային են եւ կեղծ. ԿԲ-ն հորդորում է չբացել կցված ֆայլերը .banks.am
Կենտրոնական բանկի անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, այդ թվում՝ էլեկտրոնային փոստից՝ կցված PDF ձեւաչափով ֆայլով։ԿԲ-ից տեղեկացնում են, որ նշված նամակները վիրուսային են եւ կեղծ: ԿԲ-ն հորդորում է չբացել կցված ֆայլերը, չսեղմել նա
մակի մեջ տեղադրված հղումներին եւ անմիջապես ջնջել նման նամակները: «Կենտրոնական բանկը որեւէ առնչություն չունի տվյալ ն
ամակների հետ եւ երբեւէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով եւ նման էլեկտրոնային հասցեներից»,- ասվում է հաղորդագրությունում: