Հայտարարություն. Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն

Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանությունում և ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։ ✔️ Համայնքային ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք: Ուղեկցող ստորաբաժանումներում կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար բարձրագույն կրթությունը պարտադիր պայման չէ։ Համայնքային ոստիկանությունում ծառայողն օգտվում է մի շարք սոցիալական երաշխիքներից, մասնավորապես՝ ☑️պետությունն ապահովում է ոստիկանության ծառայողի և նրա մերձավոր ազգականների առողջական վիճակի անվճար հետազոտումն ու բուժումը, ☑️ պետությունը հոգում է յուրաքանչյուր տարվա համար ոստիկանության ծառայողի առողջապահական ապահովագրության սոցիալական փաթեթի անվճար տրամադրումը, ☑️ պետությունը պարբերաբար նախաձեռնում է

ոստիկանության ծառայողներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու մի շարք ծրագրեր, ☑️ ներդրվել է ոստիկանության ծառայողի ատեստավորման համակարգը, որը թույլ է տալիս ծառայողին ընդհուպ կրկնապատկելու աշխատավարձի չափը, ☑️ ՆԳՆ բարեփոխումների շրջանակում քննարկվում է նաև մի շարք այլ սոցիալական երաշխիքների հնարավորությունը։ ☑️ Ծառայության որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ապահովել ժամանակակից սարքավորումներով և ծրագրերով։ Համայնքային ոստիկանությունը բոլոր ուղղություններով իրականացնում է հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ արդյունավետ աշխատանք։ Մանրամասների համար դիմել ՆԳ նախարարություն՝ ք. Երևան, Նալբանդյան 130 կամ զանգահարել 010-59-61-22, 010-59-65-38 հեռախոսահամարներին:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն