Արման Եղոյանը հանդիպել է «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է ճանաչողական այցով արդեն երկրորդ տարին Հայաստան այցելած «Դանիայի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Արման Եղոյանը կարեւորել կազմակերպության՝ ժողովրդավարական արժեքների տարածմանն ուղղված առաքելությունը: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Հասարակական կազմակերպության անդամները հետաքրքրվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությամբ, արձանագրված հաջողություններով: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանն ունի եվրոպական ձգտումներ, ինչի ապացույցն Ազգային ժողովում ընդունված «Եվրոպական միությանը ՀՀ անդամ
ակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքն է: Զրուցակիցները խոսել են աշխարհում առկա մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել 2026 թվականին մեր երկրում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացմանը: