Ոստիկանության ծառայողներին ներկայացվող ֆիզիկական և առողջական պահանջները կսահմանվեն նոր կարգով .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» ՀՀ ՆԳ նախարարի հրամանի  նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ հրամանն ուժի  մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ի՞նչ է սահմանվում նախագծով Նախագծով սահմանվում են ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի պահանջները։ Մասնավորապես՝ Նախագծով նաև հստակեցվում է, որ այս պահանջները ներկայացվում են ոչ միայն ոստիկանության գործող ծառայողներին, այլև այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են անցնել ծառայության ոստիկանությունում։  Նախագիծը մշակվել է  ՀՀ ներքին գործերի  նախարարության կողմից։  Ներկայումս ոստիկանության ծառայողներին ներկայացվող ֆիզիկական և առողջական պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշմամբ։ Սակայն օրենսդրական վերջին փոփոխություններով լիազորությունը՝ նման պահանջները սահմանելու, կառավարության մակարդակից փոխանցվել է լիազոր մարմնի ղեկավարին՝ ներքին գործերի նախարարին։ Այս փոփոխությունը բխում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններից, որոնք ընդունվել են 2025 թվականի հոկտեմբերի 2-ին։ Այն նպատակ ունի արդիականացնել պահանջների սահմանմա

ն ընթացակարգը և ապահովել իրավական կարգավորման ճկունություն՝ համապատասխանեցնելով այն ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին։ Ֆինանսական ազդեցությունը Ակնկալվող արդյունքը․ Նախագծի ընդունմամբ՝ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.  Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1803-Լ որոշմամբ հաստատված «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագրից»։ Փոփոխությունը միտված է ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կատարելագործմանը և բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։ Նախագծով մանրամասն սահմանվում են՝ Նախագծի մանրամասն կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝  https://www.e-draft.am/projects/9214/about ։



ԼՐԱՀՈՍ