«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում .banks.am

2024 թվականի դեկտեմբերի 30-ին «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ն մուտք է գործել Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի շուկա՝ դառնալով 12-րդ ցուցակված ընկերությունը։ ։։ ««Թել-Սել» ԲԲԸ-ի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում կարեւոր քայլ է ոչ միայն ընկերության զարգացման, այլեւ՝ կապիտալի շուկայի ընդլայնման տեսանկյունից։ Մեր նպատակն է շարունակաբար աջակցել հայկական ընկերություններին՝ նոր ֆինանսավորման աղբյուրներ ապահովելու եւ ներդրողների համար նոր հնարավորություններ ստեղծելու միջոցով»,- ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:«Ուրախ եմ եւ հպարտ,

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային...

որ մեր ընկերության բաժնետեր դառնալու առաջարկն այդչափ հետաքրքրություն առաջացրեց շուկայում եւ նախանշած ժամկետից շուտ սպառվեցին բաժնետոմսերը։ Սա փաստում է՝ Telcell ընկերության գրանցած տարիների կայուն աճը վստահություն ու հավատ է ներշնչել մեր ապագա բաժնետերերի մոտ, ինչը ոչ միայն ոգեւորիչ է, այլեւ պարտավորեցնող։ Telcell ընկերությունը միշտ կարողացել է պահպանել առաջատար դիրքերը խիստ մրցակցային դարձած շուկայում եւ դիվերսիֆիկացրել պորտֆելը մի շարք ռազմավարական ուղղություններով՝ ստեղծելով էկոհամակարգային բիզնես։ Ի դեպ, վճարահաշվարկային ոլորտում Telcell-ն առաջինն է Հայաստանում, որ իրականացրել է IPO (Initial Public Offering- նախնական հրապարակային առաջարկ) եւ թողարկել բաժնետոմսեր։ Սա եւս խոսում է՝ Telcell-ը ձգտում է դառնալ առավել բաց ու թափանցիկ»,- ասել է «Թել-Սել» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:«Թել-Սել» ԲԲԸ-ն հանդիսանում է Հայաստանում վճարահաշվարկային եւ հարակից ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը, որը գործում է շուկայում արդեն 17 տարի։ Ընկերությունը Հայաստանում առաջինն է տեղադրել վճարային տերմինալներ, որոնց թիվը ներկայումս գերազանցում է 4,500-ը։ Մինչ այսօր ընկերությունը շարունակում է իր շարունակական զարգացման ծրագիրը եւ իր հաճախորդներին տրամադրում նոր վճարահաշվարկային լուծումներ։  

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային...



ԼՐԱՀՈՍ