Քննարկվել է Starbucks-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունը .banks.am

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ընդունել է Starbucks-Alshaya Group Eurasia ընկերության փոխնախագահ Ֆիգեն Իլգազին եւ անշարժ գույքի գծով տնօրեն Հանզադե Կուղուին՝ Starbucks-ի հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունները քննարկելու նպատակով։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի սրճարանային ոլորտի զարգացման հնարավորությունները՝ անդրադառնալով ոլորտում առկա ներուժին, ենթակառ
ուցվածքների կատարելագործման հնարավորություններին, Հայաստանում սուրճի սպառման շուկայի առանձնահատկություններին եւ աճի միտումներին։«Հայաստանը առաջարկում է կայուն, բաց եւ բարեփոխումներին միտված բիզնես միջավայր՝ հենված երիտասարդ եւ բարձր կրթական ներուժ ունեցող մարդկային ռեսուրսների, զբոսաշրջության ոլորտի շարունակական աճի, ինչպես նաեւ դինամիկ զարգացող եւ մրցունակ սպառողական շուկայի վրա»,- նշել է Գեւորգ Պապոյանը։Հանդիպման ընթացքում նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերության ներկայացվածությանը հայկական շուկայում՝ ընդգծելով, որ այդ քայլը մեծապես կնպաստի նաեւ մեր երկրում զբոս
աշրջային հոսքերի ավելացմանը։