Պաշտոնատար անձանց հայտարարագրերում կներառվեն նաև լրացուցիչ հրապարակային տվյալների նոր դաշտեր .Iravaban.net

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-ն որոշման մեջ լրացումներ  և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ և լրացումներ հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկում, որոնք վերաբերում են կրիպտոակտիվներին, ինչպես նաև լրացուցիչ հրապարակային տեղեկություններին։ Մասնավորապես՝ Նախագիծը նաև համահունչ է ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված N 666-Ն որոշմանը, որով հայտարարագրերի ձևերի վերջում ավելացվել էր «Լրացուցիչ հրապարակային տեղեկություններ» դաշտը։ Նոր նախագծով նախատեսվում է հստակեցնել այդ դաշտում լրացվող տվյալների հրապարակման կարգը։ Փոփոխությունները ներառում են՝ Այսպիսով, նախագիծը ապահովում է կրիպտոակտիվների վերաբերյալ նոր տեղեկատվության ներառումը և դրանց հրապարակայնացման իրավական հստակեցումը։  Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Նախագծով առաջարկվող փոփոխությունները բխում են «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված ՀՕ-174-Ն օրենքի դրույթներից։ Նշված օրենքով պաշտոնատար անձանց հայտարարագրման պարտավորությունների շրջանակում սահմանվել է կրիպտոակտիվների հայտարարագրման անհրաժեշտությունը։ Հետևաբար, անհրաժեշտ է եղել փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 3

06-Ն որոշման հավելվածում, որը սահմանում է հայտարարագրերում հրապարակման ենթակա տվյալների ցանկը։ Նախագծի նպատակն է հստակեցնել, թե որ տվյալներն են ենթակա հրապարակման, ինչպես նաև ապահովել նոր դաշտերի միջոցով հայտարարագրերի թափանցիկությունն ու համապատասխանությունը օրենսդրական փոփոխություններին։ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:  Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված ՀՕ-174-Ն օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների կիրարկումը՝ հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամների հայտարարագրում ներառված հրապարակման ենթակա տվյալները հաստատելով ստեղծել հնարավորություն հայտարարատուների համար օրենքով պահանջվող տվյալները հայտարարագրելուց հետո դրանց հրապարակայնությունն ապահովելու համար։ Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից և նպատակ է հետապնդում ապահովել ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված ՀՕ-174-Ն օրենքի դրույթների կիրարկումը։ Որոշման նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով, տեղեկացնում է ravaban.net-ը։



ԼՐԱՀՈՍ