Դատական օրենսգրքի կարգավորումն առաջարկվում է համապատասխանեցնել ՍԴ որոշմանը

Օրենսդրական առաջարկով նախատեսվում է Դատական օրենսգրքի կարգավորումը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի որոշմանը: Ըստ այդմ` դատավորին եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ նրանց լիազորությունները դադարեցնելու կամ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունիզ զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու որոշումները պետք է ընդունվեն Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Օրենսդրական կարգավորումն առաջին ընթերցմամբ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: Հարցը վերաբերում է ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությանը: Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանն առաջարկել է դրական եզրակացություն տալ հարցի առնչությամբ: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: