Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչը կանեփ էր աճեցնում․ Տավուշի համայնքային ոստիկանները բացահայտեցին դեպքը

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ 50-ամյա տղամարդը Իծաքար բնակավայրի «Աղսու» կոչվող հանդամասում կառուցած իր տաղավարում և նույն բնակավայրում գտնվող անասնապահական ֆերմայի հարակից տարածքում աճեցնում է կանեփ և պատրաստում մարիխուանա տեսակի թմրամիջոց:Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, հոկտեմբերի 2-ին 50-ամյա տղամարդուն ձերբակալել և տեղափոխել են բաժին: Նա հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է:Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:Կատարված զննությամբ վերոնշյալ հանդամասում և անասնաֆերմայի հարակից տարածքում հայտնաբերվել են կանեփի թփեր, իսկ 50-ամյա տղամարդու տանը՝ 16,17 գրամ դեղնականաչավուն յուրահատուկ հոտով զանգված և կանեփի սերմեր:Հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ ք

րեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ