ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ

Հարգելի՛ ուսուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Ուսուցիչը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլեւ արժեքներ ու մտածողություն ձեւավորող: Ձեր նվիրումն ու պատասխանատվությունը ստեղծում են մեր պետության ամենաարժեքավոր կապիտալներից մեկը՝ կրթված եւ գիտակից երիտասարդությունը

: Մեր իշխանության համար կրթությունը եղել եւ մնում է առաջնահերթություն: Վստահ ենք, որ առանց որակյալ կրթության անհնար է կառուցել բարեկեցիկ եւ անվտանգ Հայաստան, իսկ այդ մեծ առաքելության հիմքում կանգնած եք դուք՝ ձեր գիտելիքներով, ամենօրյա աշխատանքով ու անսահման նվիրվածությամբ: Սիրելի՛ ուսուցիչներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ցանկանում եմ ձեզ բեղմնավոր գործունեութ

յուն` ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարօրության եւ պայծառ ապագայի:



ԼՐԱՀՈՍ

Տեղեկատվություն