Հայէկոնոմբանկը ճանաչվել է «Առաջատար ՓՄՁ բանկ Հայաստանում» մրցանակին .banks.am

Սեպտեմբերի 30-ին կայացել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի կողմից կազմակերպված ամենամյա «Երկրները` մեկ հարկի տակ» համաժողովը:«Այն կարեւոր հարթակ է Հայաստանի տնտեսության զարգացման համար, որը համախմբում է տարբեր ոլորտներ եւ նախագծեր՝ ներկայացնելով երկրի ներդրումային հնարավորությունները, արտադրական ներուժը եւ զարգացման առաջնահերթությունները: Միջոցառմանը մասնակցում էին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ, խոսնակներ եւ փորձագետներ»,- ասվում է Հայէկոնոմբանկի հաղորդագրությունում: Համաժողովի շրջանակում անցկացվող պանելային քննարկմանն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաեւ Հայէկոնոմբանկը:«Ներկայում կորպորատիվ սոց

իալական պատասխանատվությույունը, որպես հայեցակարգ, զարգացում է ապրում եւ շատ կազմակերպություններ այն դիտարկում են ոչ թե ծախս, այլ երկարաժամկետ ներդրում՝ բիզնեսը կապելով որոշակի սոցիալական շահերի կայուն սպասարկման հետ։ Իսկ որպես մարտահրավեր՝ պետք է նշել, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը պետք է համահունչ լինի բիզնեսի ռազմավարությանը»,- նշել է բանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը։«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին կայացել է Հայաստանի տարբեր ոլորտներում դրական փոփոխություններ իրականացնող կազմակերպությունների համար նախատեսված մրցանակաբաշխությունը, որի շրջանակում Հայէկոնոմբանկը արժանացել է «Առաջատար ՓՄՁ բանկ Հայաստանում» մրցանակին։ «Հայէկոնոմբանկը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը համանման նախաձեռնություններին՝ նպաստելով ինչպես տնտեսության զարգացմանը, այնպես էլ սոցիալական կարեւոր ծրագրերի, մասնավորապես՝ համաժողովի նախաձեռնությամբ 1,000 աուտիզմ ունեցող անձանց խնամքի աջակցմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:



ԼՐԱՀՈՍ