Անտոնիի նոր թիմը, Ռոմայի նորեկները, Միլանի նոր տրանսֆերը․ Տրանսֆերային անցուդարձ .armsport.am

Առաջարկում ենք ծանոթանալ օրերս կայացած մի շարք կարևոր տրանսֆերներին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ ✅ «Միլանը» հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Քայլ Ուոքերի տեղափոխության մասին։ «Ռոսոներիները» ձեռք են բերել անգլիացի պաշտպանի տրանսֆերը վարձակալական հիմունքներով՝ հետագայում այն գնելու հնարավորությամբ։ ✅ «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնին կարիերան կշարունակի Լա լիգայում։ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը վարձակալությամբ տեղափոխվել է «Բետիս»։ ✅ Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Էմիլիանո Մարտինեսը «Միդտյուլանդից» տեղափոխվել է «Պալմեյրաս»։
Տրանսֆերի արժեքը կազմել է 7,15 մլն եվրո։ ✅ Իտալացի դարպասապահ Պերլուիջի Գոլինին «Ատալանտայից» տեղափոխվել է «Ռոմա»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 800 հազար եվրո։ ✅ Արգենտինացի կիսապաշտպան Ալան Վելասկոն «Դալլասից» տեղափոխվել է «Բոկա Խունիորս»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 9,5 մլն եվրո։ ✅ Հոլանդացի կիսապաշտպան Յուրի Ռիգերը «Տվենտեից» տեղափոխվել է «Այաքս»։
Տրանսֆերի արժեքը կազմել է 4,5 մլն եվրո։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։