Բյուջե կատարած ԶՊՄԿ-ի վճարումներն ավելացել են շուրջ 148 %-ով .banks.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2018-2025 թվականներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ նախորդող յոթ տարվա համեմատ պետական բյուջե կատարած վճարումներն ավելացել են շուրջ 148 %-ով, այսինքն՝ կրկնակիից ավելի: Նա նշել է, որ այդ վճարումները դառնում են ճանապարհներ, այդ վճարումները դառնում են դպրոցներ, մանկապարտեզներ, անվտանգություն եւ այլն:«Հիմա Հայաստանի կառավարությունը եւ ի դեմս կառավարության՝ նաեւ ժողովուրդը, ըստ էության, մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնաբաժին ունի Ամուլսարի հանքում: Սա շատ կարեւոր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:Նրա խոսքով՝ տնտեսության լոկոմոտիվ է, «որովհետեւ հանքը շահագործելու համ

ար բազմաթիվ այլ տնտեսվարողներ են աշխատում եւ բազմաթիվ այլ գործունեության ձեւեր են զարգանում»:«Հանքարդյունաբերությունը Հայաստանի ներսում մարդկանց մասնագիտական կարիերա անելու շատ մեծ եւ լավ հնարավորություններ է տալիս: Եվ ինչքան մենք բարձրացնենք մեր հանքարդյունաբերության ստանդարտը, այնքան ավելի կշատանան բարձր որակավորման մասնագետները»,- ասել է Փաշինյանը:



ԼՐԱՀՈՍ