«Արհեստական բանականության կիրառումը դասավանդման գործընթացում» թեմայով քննարկում
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է արհեստական բանականության ոլորտի պետական, մասնավոր, միջազգային շահառու կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, վարչության աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դասավանդման գործընթացում արհեստական բանականության կիրառման վերաբերյալ մի շարք հարցեր: Շնորհակալություն հայտնելով քննարկմանը մասնակցելու համար՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումների նպատակն է ոլորտի շահառու կազմակերպությո
ւնների հետ քննարկել արհեստական բանականության ներառման հնարավորությունները և ուղղությունները կրթության մեջ՝ հայեցակարգային ծրագիր ստեղծելու նպատակով: Նախարարի տեղակալն առաջարկել է ներկայացնել նախորդ քննարկումների արդյունքում ձևավորված հայեցակարգային նախագծի գաղափարաթուղթը և առաջարկությունները՝ դրանց ծանոթանալու և առավել մանրամասն քննարկելու նպատակով: Կողմերի առաջարկությունների և քննարկման առանցքում շեշտադրվել են հայեցակարգի կարևոր՝ ԱԲ-ն կրթության մեջ, ԱԲ-ն՝ կրթության համար և ԱԲ-ն կրթության դարաշրջանում ուղղությունները: Հանդիպման ավարտին որոշվել է հայեցակարգը բերել ծրագրային տեսքի` սահմանելով հստակ ժամանակացույց, պատասխանատուներ, անհրաժեշտ ռեսուրսներ, որից հետո տեղի կունենա հանդիպում, կձևավորվեն տարբեր ուղղություններով աշխատանքային խմբեր։