Բարսելոնայի կանանց թիմը ջախջախեց Ռեալին և դարձավ սուպերգավաթակիր .armsport.am

Կիրակի օրը կայացավ Իսպանիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթի հանդիպումը։ Գավաթի համար պայքարում հանդիպեցին երկու հեղինակավոր թիմեր՝ «Բարսելոնան» և «Ռեալը»։
Հանդիպումն ավարտվեց կատալոնական թիմի հաղթանակով՝ 5-0 հաշվով։ Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Եվա Պայորը, ևս մեկ գոլ խփեց Կարոլին Հանսենը։
Ընդմիջումից հետո մեկական գոլ խփեցին Պատրիսիա Գիհարոն և Ալեքսիա Պուտելյասը։ Մանրամասները սկզնաղբույր կայքում։