Ճապոնիայում սովորելու հնարավորություն

Ճապոնիայի քաղաքական ուսումնասիրությունների ազգային ավարտական ինստիտուտը (GRIPS) առաջարկում է հանրային քաղաքականության թեմայով մեկ կամ երկու տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրերի (2026-2027 ուսումնական տարվա ընդունելության համար) կրթաթոշակային տեղեր: «GRIPS»-ը Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող հաստատություն է, որը հիմնականում պատրաստում է հանրային քաղաքականության ոլորտում ապագա առաջնորդների՝ իր ծրագրերն առաջարկելով պետական պաշտոնյաներին, հանր

ային հատվածի մասնագետներին և ուսանողներին: Դասընթացներն անցկացվում են անգլերենով: Ծրագրի վերջին թարմացումների և դիմումները ներկայացնելու ուղեցույցի համար անհրաժեշտ է այցելել հետևյալ կայք՝ http://www.grips.ac.jp/en/admissions/index/:



ԼՐԱՀՈՍ

Զբոսաշրջություն

Սպորտ