Հայէկոնոմբանկը միացել է ArcaQR համակարգին .banks.am

Սույն թվականի սեպտեմբերի 30-ին պաշտոնապես մեկնարկեց ՝ նորարարական լուծում, որը հնարավորություն է տալիս կատարել վճարումներ QR կոդի միջոցով՝ մեկ հպումով։ Ինչպես նշել են բանկում, նոր համակարգը զգալիորեն հեշտացնում է առօրյա վճարումները՝ խթանելով անկանխիկ վճարումները։Այսուհետ Հայէկոնոմբանկի հաճախորդները AEB Mobile հավելվածով կարող են սկանավորել QR կոդը եւ իրականացնել վճարումներ պարզ ու արագ տարբերակով։«Հայէկոնոմբանկի համար ArcaQR համակարգին միանալը կարեւոր քայլ է՝ մեր հաճախորդներին ավել

ի հարմար եւ ժամանակակից վճարային լուծումներ առաջարկելու առումով։ Կարծում եմ ArcaQR-ը մեր հաճախորդների համար կապահովի արագություն, հարմարավետություն եւ անվտանգություն թվային միջավայրում», - նշել է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի տեղակալ Վահե Ղազարյանը։«Հայէկոնոմբանկը շարունակում է ներդնել նորարարական ծառայություններ, որոնք նպաստում են ոչ միայն հաճախորդների բանկային փորձառության բարելավմանը, այլ նաեւ՝ երկրում անկանխիկ վճարումների մշակույթի զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։



ԼՐԱՀՈՍ