Մրցույթ՝ «Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա կապակցությամբ (հոկտեմբերի 17) 8-12-րդ դասարանների աշակերտների շրջանում հայտարարում է մրցույթ` «Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը» խորագրով: Մրցույթը վերաբերում է ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր դրսևորումներին՝ Հայաստանի պետական և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին: Մրցույթի նպատակն է ոչ միայն արժևորել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, այլև նպաստել հանրակրթական դպրոցներում այդ ժառանգության ճանաչելիության բարձրացմանը, որը կարող է նշանակալի ներդրում լինել կրթության որակի բարելավման գործում՝ խթանելով մշակութային բազմազանության գնահատումն ու դրա նկատմամբ հարգանքի ձևավորումն աշակերտների շրջանում: Մրցույթի պայմաններն ու կանոններն են. Օրվա հաղթողի անունը կհրապարակվի հաջորդ օրը՝ հարցի հետ զուգահեռ (ԿԳՄՍՆ ինստագրամյան էջում՝ min.escs.arm): ԿԳՄՍ նախարարությունը հաղթողի հետ կապ կհաստատի բացառապես ուսումնական հաստատության միջոցով: Հաղթողները կպարգևատրվեն խրախուսական նվերներով: Աշակերտների համար որպես օժանդակ նյութ՝ ներկայացվում են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության և ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ արժեքների ցանկերի հղումները՝ https://tinyurl.com/4wty2dps, https://tinyurl.com/cps95h2w:



ԼՐԱՀՈՍ