Մայրաքաղաքի քրեական ոստիկաններնն արագ բացահայտեցին բնակարանային գողության փորձը

Սեպտեմբերի 29-ին` ժամը 13.30-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ րոպեներ առաջ հարմարեցված գործիքով փորձել են բացել մայրաքաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող իր բնակարանի մուտքի դուռը, սակայն ներսից լսելով ձայներ` դիմել են փախուստի։Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը:Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։Երևանի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ բնակարանային գողության փորձը կատ

արել է նույն փողոցի բնակիչ 34-ամյա մի տղամարդ: Սեպտեմբերի 30-ի առավոտյան նա ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն, որտեղ խոստովանել է արարքը։Կազմված փաստաթղթերով հանդերձ նա ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին։Հանգամանքները նախաքնությամբ պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ