«Մի դրամի ուժը». հոկտեմբերի շահառուն «Իմ անտառ Հայաստանը» ՀԿ-ն է .banks.am

«Մի դրամի ուժի» սեպտեմբեր ամսվա արդյունք 5․019․829 դրամն ամբողջությամբ ուղղվելու է Արցախում ստեղծված եւ այժմ իր գործունեությունը Հայաստանում շարունակող «Մունք» տեխնոդպրոցի «Մասնագիտացում» ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ Լոռու մարզի ավելի քան 120 երիտասարդ իրենց ծննդավայրում կստանա մասնագիտական կրթություն։ Հոկտեմբեր ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն է՝ իր բացառիկ ու հատկանշական «Սիմֆոնիկ անտառ» ծրագրով։««Իմ անտառ Հայաստանը» «Մի դրամի ուժի» լավագույն գործընկերներից է ու մեր համատեղ մի քանի ծրագրերի արդյունքը մինչեւ օրս տնկված ավելի քան 30 000 ծառն է։ Սակայն այս ծրագիրը ոչ միայն բնապահպանական է, այլ նաեւ էությամբ բացառիկ ու, բնականաբար, մենք մեծ ոգեւորությամբ միացանք «Սիմֆոնիկ անտառ» ծրագրի գաղափարին։ Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը լավագույնս կմիավորի մշակույթը, բնությունն ու մարդկանց՝ ի դեմս «Մի դրամի ուժի» գաղափարակիցների ու մեր հավատարիմ հաճախորդների, որոնց Idram&IDBank հարթակներով կատարած յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ ամիս շարունակ իրենց կողմից մեկական դրամներ կփոխանցեն «Սիմֆոնիկ անտառին»»,- ասել է IDBank-ի եւ Իդրամի հարղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:Անտառապատման գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբինն է, որը նշում է իր ստեղծման 20-ամյակը։ Հոկտեմբերի 23-ին նվագախումբը, ի նշանավորումն նոր անտառի հիմնադրման, խորհրդանշական համերգ է ունենալու, որի գլխավոր հովանավորն IDBank-ն է։ Հանդիսատեսը, գնելով տոմս, տնկում է ծառ «Սիմֆոնիկ անտառում»: «Հպարտ ենք որպես շահառու համագործակցել «Մի դրամի ուժի» հետ 2022 թվականից ի վեր։ Միասնական գործը իրական փոփոխություններ կատարելու լավագույն միջոցն է, եւ IDBank-ն ու Իդրամը այս նախաձեռնությամբ միավորում են իրենց շահակիցներին՝ իմաստալից նպատակների շուրջ։ Անտառներ տնկելը երկարաժամկետ ձեռնարկ է, եւ չնայած երկիրը բախվում է բազմաթիվ հրատապ կարիքների, անհրաժեշտ է նաեւ երկարաժամկետ մտածել։ Անտառները կենսական նշանակություն ունեն մեր մոլորակի վրա կյանքի համար, դրանք պաշտպանում են ջրային ռեսուրսները եւ պահպանում հողի որակը գալիք սերունդների համար»,- նշել է «Իմ անտառ Հայաստանի» հիմնադիր եւ տնօրեն Անտրէ Գումուշճեանը: «Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճա

րումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:



ԼՐԱՀՈՍ