Ե՞րբ է գույքը համարվում ապօրինի․ օրինական եկամուտների աղբյուրները .Iravaban.net
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը նպատակ ունի պաշտպանել հասարակական և պետական շահերը՝ կանխելով գույքի կուտակումն այնպիսի աղբյուրներից, որոնք չեն հիմնավորվում օրինական եկամուտներով։ Օրենքով հստակ սահմանվում է, թե որ գույքը համարվում է ապօրինի ծագում ունեցող և որոնք են օրինական եկամտի աղբյուրները։ Այս կարգավորումները կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու համար, քանի որ դրանք ոչ միայն ապահովում են թափանցիկություն գույքի ձեռքբերման և օգտագործման հարցում, այլ նաև հանդիսանում են կարևոր գործիք կոռուպցիայի դեմ պայքարում։ Ո՞րն է համարվում ապօրինի ծագում ունեցող գույք Ապօրինի ծագում ունեցող է համարվում այն գույքը (մեկ միավոր, մի քանի միավոր կամ գույքի բաժին), որի ձեռքբերումը օրենքով սահմանված կարգով չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Սա վերաբերում է ինչպես օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, այնպես էլ դրանից առաջ ձեռք բերված գույքին։ Նույնը վերաբերում է այդպիսի գույքի օգտագործումից ստացված եկամուտներին (պտուղներ, արտադրանք, շահույթ): Օրինական եկամուտներ Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական օրենսգրքի 1277-րդ հոդվածի համաձայն որոշված կիրառելի իրավունքի նորմերի պահպանմամբ, Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով, կրիպտոակտիվով կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտներն առանց հարկերի և պարտադիր վճարների, այդ թվում՝ Կարևոր է իմանալ․ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։ Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։