Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը սեպտեմբերի 30-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ կազմը համալրած պատգամավոր Վանիկ Օհանյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն ԱԺ նիստում երդվել է: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին ստացել էր ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արեն Մկրտչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են: Հանձնա
ժողովը սեպտեմբերի 3-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վանիկ Օհանյանին: Խորհրդարանը հաստատել է սեպտեմբերի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որից հետո սկսել օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը: Հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 14 հարց: