ԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի կունենա SIA 2025 մրցանակաբաշխությունը .banks.am

Հոկտեմբերի 1-ին «Իմփաքթ Հաբ Երեւանի» գրասենյակում (Տիգրան Մեծ պողոտա, 80) տեղի կունենա Social Impact Award (SIA) մրցանակաբաշխությունը։ ԱրարատԲանկն արդեն երրորդ տարին միջոցառման գաղափարական եւ ֆինանսական գործընկերն է՝ այս տարի ֆինանսավորելով ոչ միայն եզրափակիչ մրցանակաբաշխությունը, այլեւ ամբողջ ինկուբացիոն փուլը՝ ապահովելով թիմերի զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսները։Social Impact Award Հայաստան 2025-ի ինկուբացիոն ծրագրի եզրափակիչ միջոցառմանը կներկայացվի 8 սոցիալական ձեռնարկություն, որոնք հանդես կգան իրենց նորարական լուծումներով` ուղղված հրատապ սոցիալական եւ բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը: Բանկից հիշեցնում են, որ անցյալ տարի ԱրարատԲանկը տրամադրել

էր 6000 եվրոյին համարժեք դրամ, որը հավասարապես բաշխվել էր հետեւյալ 4 հաղթող թիմերի միջեւ՝ «ReTyre Designs», «ElectRoads», «Astronomy for Everyone» եւ «Hydroponic greenhouse»։ Նրանց նախաձեռնությունները նպատակ ունեին լուծել Հայաստանի առջեւ ծառացած կարեւոր խնդիրներ՝ սկսած շրջակա միջավայրի պահպանությունից մինչեւ գյուղատնտեսության զարգացում:SIA-ն համաշխարհային ճանաչում ունեցող հարթակ է, որը 2009 թ․-ից ի վեր աջակցում եւ խրախուսում է երիտասարդ սոցիալական ձեռներեցներին ավելի քան 25 երկրներում: Հարթակը սոցիալական ձեռներեցներին տրամադրում է անհրաժեշտ գործիքներ, ռեսուրսներ եւ կապեր: Հայաստանում Social Impact Award ծրագիրն իրականացվում է «Իմփաքթ Հաբ Երեւանի» կողմից՝ 2019 թվականից ի վեր:



ԼՐԱՀՈՍ