Հոկտեմբերի 1-ից Լարսի անցակետում նոր կարգավորում կլինի .Iravaban.net

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից ՌԴ ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում` Վերին Լարսի անցման կետում, կիրառվելու է մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգ (ГИС ЭПД)։ Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս իրականացնել Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ Վերին Լարսի անցման կետ ժամանման օրվա և ժամի ամրագրում։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։ Կոմիտեն նաև հայտնում է՝ ՌԴ գործընկերներն առաջարկում են, որ օտարերկրյա, ինչպես նաև ՀՀ ավտոմոբիլային բեռնափոխադրում իրականացնողներն էլեկտրոնային հարթակում նախապես իրականացնեն անձնական աշխատասենյակների և տրանսպորտային միջոցների քարտերի գրանցում, ինչի համար անհրաժեշտ է․ Էլեկտրոնայի

ն համակարգում գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով` https://public.epd-portal.ru/eopp։



ԼՐԱՀՈՍ