ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ժամանակավորապես չի գործի .banks.am

Սեպտեմբերի 25-ին մինչեւ ժամը 18:00-ը, տեխնիկական աշխատ
անքների կատարման պատճառով հասանելի չի լինի Հայաստանի կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը: ԿԲ-ից հայտնել են, որ ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկ
ությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը: Մանրամասները սկզնաղբյուր կայքում։