ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը հրավիրում է մասնակցելու «Viksit Bharat Run 2025» վազքի մարաթոնին

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը «Viksit Bharat Run 2025» նախաձեռնության շրջանակում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-12:00-ը, Երևանում կանցկացնի վազքի մարաթոն։ Մարաթոնի ընդհանուր երկարությունը
կազմում է 5 կմ։ Վազքը կմեկնարկի ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունից (հասցե՝ Հնդկաստանի փողոց 50/2), իսկ ավարտը նախատեսված է Հրազդանի կիրճ 87 հասցեում (վազքուղու
քարտեզը կցվում է)։ Միջոցառումն անվճար է և բաց բոլորի համար, սակայն գրանցումը պարտադիր է։ Հետաքրքրված մասնակիցները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ: