Ոչ սթափ վիճակում և առանց իրավունքի ավտոմեքենա վարած անձը հետախուզվում էր. խափանման միջոցը՝ կալանք
Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 21-ին` ժամը 19.30-ին, Վանաձորի Բաղրամյան պողոտայում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Տարոն թաղամասի բնակիչ
40-ամյա տղամարդ:Սեպտեմբերի 21-ից նա հետախուզվում էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ իրավունքը կասեցված անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում վարելու կամ սթափության վիճակի զննությունից հրաժարվելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: