Converse Mobile. Ձեր բանկինգը՝ Ձեր կանոններով ու նոր հնարավորություններով .banks.am

Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածը կրկին համալրվել է նոր հնարավորություններով: Ինչպես եւ խոստացվել էր, բանկը կյանքի է կոչել իր հաճախորդների որոշ ցանկություններ ու մասնագետների առաջարկները՝ Converse Mobile-ը դարձնելով ավելի հարմարավետ ու ֆունկցիոնալ: Ի՞նչ նորություններ ենք առաջարկվում բանկի հաճախորդներին. Ամենակարեւորը. C360 Overdraft Converse Mobile հավելվածումԹարմացումից հետո հնարավոր է C360 Neo եւ ավելի բարձր փաթեթների հիմնական քարտին ստանալ օվերդրաֆտ (վարկային սահմանաչափ) ընթացիկ ծախսերը հոգալու համար: Ողջ գործընթացը կկատարվի թվային տիրույթում՝ հաշված րոպեների ընթացքում:Վճարային եւ փոխանցումների նոր հնարավորություններԱվելացվել են վճարումների եւ փոխանցման նոր գործիքներ.-    Այսուհետ Converse Mobile hավելվածով կկարողանաք վճարումներ կատարել անմիջապես Ձեր բանկային հաշվից բանկի գործընկեր Իդրամ ընկերության QR-ների միջոցով: QR վճարումների գործիքակազմն աստիճանաբար կհարստացվի:-    Converse Mobile-ում կգործարկվի UBPay-ով արագ դրամական փոխանցումների ուղարկման եւ ստացման առաջին՝ ամբողջությամբ թվային գործիքը:-    Հաճախորդները

կկարողանան կառավարել հավելվածի «Վճարումներ եւ փոխանցումներ» բաժինը:Քարտային բաժանորդագրությունները կառավարելու Visa Stop ծառայությունը վերադառնում էVisa քարտերի կարգավորումներում կրկին ավելացվել է քարտի բաժանորդագրությունները եւ կցագրումները տեսնելու եւ կառավարելու հնարավորությունը նոր եւ թարմացված տարբերակով։C360 Matrix փաթեթ. մի շարք բանկային ծառայություններ՝ 0 ՀՀ դրամ սպասարկման վճարով Այսուհետ Converse Mobile-ի նոր օգտատերերն իրենց ֆինանսական փորձառությունը սկսելու են C360 Matrix փաթեթով՝ միաժամանակ հնարավորություն ունենալով բարձրացնել փաթեթի դասը եւ օգտվել ավելի ընդգրկուն ֆինանսական գործիքակազմից:  «Matrix-ը համապարփակ՝ 360 աստիճան բանկինգին ծանոթանալու եւ ֆինանսական փորձառություն կերտելու հիանալի հնարավորություն է: Հաշվի առնելով այս եւ մի շարք այլ նորություններից յուրաքանչյուրի կարեւորությունը՝ առաջիկա հրապարակումներում դրանց մասին կխոսենք ավելի մանրամասն»,- նշել են բանկում: Հարցերի դեպքում՝ 010 511 211, conversebank.amԿոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



ԼՐԱՀՈՍ