ՀՀ անկախության տոնի առթիվ պարգևատրվել են մշակույթի, արվեստի և սպորտի  ոլորտների մի շարք երախտավորներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ անկախության տոնի առթիվ մշակույթի, արվեստի և սպորտի ոլորտների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշանով, մեդալով և հուշամեդալով: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղ

եկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանը, Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը: ՀՀ վարչապետի որոշմամբ արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների և երկարամյա ն

վիրումի համար Վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Գրիգորյանը և Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նառա Սանթոյանը:



ԼՐԱՀՈՍ