Արագածոտնի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները սեպտեմբերի 17-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում ձերբակալել և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժին են տեղափոխել 35-ամյա վարորդին և 33-ամյա ուղևորին։Երևանի բնակիչ 33-ամյա ուղևորի մոտ մոխրացած հետքերով և դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչներ կային, իսկ ավտոմեքենայում 100 գրամից ավելի կանեփի բույսեր։Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։Երիտասարդները

և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։



ԼՐԱՀՈՍ