Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հույի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ քաղաքական երկխոսության ու միջխորհրդարանական համագործակցության զարգ

ացմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ են կատարվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին վերաբերող հարցերին` հատուկ ուշադրություն դարձնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:



ԼՐԱՀՈՍ