Մշտադիտարկում Վայոց ձորի մարզի հուշարձաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն աշխատանքային այց են կատարել Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ: Մասնագետները ծանոթացել են Եղեգիս գյուղի 14-րդ դարի Սբ Ստեփանոս (Զորաց) եկեղեցու վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվել են «Խորան» բարեգործական հիմնադրամի ջանքերով։ Տեղում քննարկվել է նաև տարածքի բարեկարգման անհրաժեշտությունը, որի նախագիծը նույնպես կկազմվի և առաջիկայում կներկայացվի ԿԳՄՍ նախարարություն։ Մշտադիտարկվել է նաև Եղեգիս գյուղի 13-րդ դարի Սբ Նշան (Սբ Կարապետ) եկեղեցին: Հաջորդիվ աշխատանքային խումբը այցելել է Սմբատա

Մշտադիտարկում Վայոց ձորի մարզի հուշարձաններում

բերդ ամրոց, որտեղ այս տարի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով իրականացվել են պեղման-մաքրման աշխատանքներ։ Քննարկվել են պեղումների արդյունքները, նախատեսվող վերականգնման նախագծի առաջնահերթությունները։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի վ

Մշտադիտարկում Վայոց ձորի մարզի հուշարձաններում

երականգնող ճարտարապետները մշակում են ամրոցի փլուզված հատվածների և պարիսպներին կից կառույցների վերականգնման նախագիծ։



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ