Մահացել է ԱԶԲ հայաստանյան առաքելության տնօրեն Դոն Լամբերտը .banks.am

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասատո Կանդան հայտնել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի մահվան մասին:«Խորին վշտով հայտնում եմ Դոն Լամբերտի մահվան լուրը, ով հեռացավ կյանքից երկարատև հիվանդությունից հետո:ԱԶԲ-ում իր 17-ամյա հիանալի կարիերայի ընթացքում Դոնը ԱԶԲ-ի առաքելության և արժեքների լավագույն օրինակ էր ծառայում: Անգամ կյանքի վերջին շաբաթներին նա ցուցաբերում էր արտակարգ նվիրում՝ անսասան հանձնառութ
յամբ շարունակելով ծառայել Հայաստանին և մեր զարգացման նպատակներին:Ընդամենը երկու շաբաթ առաջ ես պատիվ ունեցա այցելել Դոնին և նրա ընտանիքին և հատուկ պատվոգիր հանձնել նրան բացառիկ ծառայության համար: Դոնի առաջնորդությունը Հայաստանում օգնեց փոխակերպող արդյունքների հասնել՝ կարեւորագույն ենթակառուցվածքային ծրագրերից մինչև կրթական նախաձեռնություններ: Նրա աշխատանքի շնորհիվ ավելի քան $ 2 միլիարդ դոլարի զարգացման ծրագրեր իրագործվեցին, որոնք կարեւոր էին բազմաթիվ մարդկանց, հատկապես աղքատների եւ ամենակարիքավորների համար», - ասել է Ասիական զարգացման բանկի նախագահը:Դոն Լամբերտը հայաստանյան մշտական առաքելության տնօրեն էր նշանակվել 2023 թվականի ամռանը: