🎥 Սեպտեմբերի 21-ին Օպերայի շենքը կներկայանա նոր ու ժամանակակից լուսավորությամբ
Սիրելի՛ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր, սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կներկայանա նոր ու ժամանակակից լուսավորությամբ: Սիրով հրավիրում ենք բոլորիդ Ազատության հրապարակ՝ մասնակցելու այս լուսավոր պահին։ Տոնական օրը կամփոփվի հրավառությամբ: