Երևանի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր հուլիսի 29-ին. ժամը 5-ից 6․30-նն ընկած ժամանակահատվածում պատուհանի ցանցը բացելու միջոցով մուտք էին գործել Մամիկոնյան փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկն ու գողացել բջջային հեռախոսներ:Գողության փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել:Բնակարանային գողության հաջորդ դեպքը գրանցվել էր օգոստոսի 5-ին: Հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից՝ Միքայելյան փողոցում գտնվող իր տնից գողացել էին 100 դոլար և 6 բջջային հեռախոս:Այս դեպքով ևս քրեական վարույթ էր նախաձեռնվել:Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պա

րզվել է, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել է Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը: Նա սեպտեմբերի 11-ին Իսակովի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։Գողոնը հայտնաբերվել է։Նախաքննությունը շարունակվում է: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ