Ապօրինի թմրաշրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանքով հետախուզվողը Իսպանիայից տեղափոխվեց Հայաստան

Քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցների հետ: Միջազգային համագործակցության արդյունքում Իսպանիայի Թագավորության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվեց և կալանավորվե

ց Երևանի բնակիչ 41-ամյա տղամարդ, որը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից 2023 թվականից հետախուզվում էր թմրամիջոցների անօրինական շրջանառության և թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:Սեպտեմբերի 9-ի գիշերը Բարսելոնա-Երևան չվերթով 41-ամյա տղամարդը տեղափոխեց Հայաստան և հանձնվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներին։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ