ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանին ընդառաջ նիստ է գումարել ԱԺ խորհուրդը

ՀՀ ԱԺ խորհուրդը սեպտեմբերի 5-ին նիստ է գումարել: Այն վարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհուրդը հաստատել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 42 հարց: Ի գիտություն է ընդունվել ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջան

ի ընթացքում միջխորհրդարանական կապերի վերաբերյալ տեղեկանքը:  Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը: «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածուներ չեն առաջադրել: Մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը:



ԼՐԱՀՈՍ

Ավտոաշխարհ