🎥 Կես կիլոգրամից ավելի մեթամֆետամին բարձերի մեջ. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ստացած հերթական օպերատիվ տվյալն իրացվեց Սյունիքի մարզային և Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ծառայողների հետ:Համատեղ միջոցառումների արդյունքում օգոստոսի 25-ին` կեսգիշերից քիչ անց, անձնական մաքսային զննման ենթարկվեց արտերկրից Հայաստան մուտք գործած Գորիս քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդը:Նրա տոպրակում եղած երկու բարձերում հայտնաբերվեց պոլիէթիլենային երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 510 գրամ քաշով։Նա ձերբակալվել, ապա կալանավորվել է։Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվա

ծ չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ