Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույս

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հոռոմ գյուղի 31-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 31-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված զննությամբ հայտնաբեր

վել են կանեփի 113 բույս:Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ