Տիկնիկային թատրոնը Չինաստանում մասնակցել է 3 միջազգային փառատոնի
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը «Գուլիվերի արկածները» ներկայացմամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում մասնակցել է «Փոքրիկ նարնջագույն ամրոց», «Դոնգբուժոու», «OH! Castle» միջազգային տիկնիկային փառատոններին: «Գուլիվերի արկածները» ներկայացումը փառատոնային շրջագայության ընթացքում ներկայացվել է 15 անգամ Չենդու, Շենժեն, Անկանգ, Նանտոնգ, Տոպու, Քուջո քաղաքների տարբեր բեմահարթակներում՝ ավելի քան 4000 հանդիսակ
անի համար: Այցի շրջանակում թատրոնի տնօրեն Արտաշես Բաբայանը մասնակցել է Ասիայի փառատոնների և թատերական կազմակերպությունների միջազգային ֆորումին, քննարկել համագործակցության հնարավորությունները Ճապոնիայի և Հարավային Կորեայի թատերական միջազգային փառատոների ղեկավարների հետ: Չինական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի խորացնելու համագործակցությունը նաև 2026 թվականին Չինա
ստանում կայանալիք փառատոններին մասնակցությամբ: