Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում էր տվել 21-ամյա մի երիտասարդ: Ըստ հաղորդման` օգոստոսի 14-ին` ժամը 20.15-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Դուդկոյի փողոցների խաչմերուկում իրեն է մոտեցել անծանոթ երիտասարդ, ձեռքին ծալովի դանակ, որով սպառնալով` խլել է իր բջջային հեռախոսն ու փող և հեռացել՝ ասելով, թե հեռախոսը կվերադարձնի 30 հազար դրամ իրեն փոխանցելուց հետո։Բացահայտման միջոցառումներին ներգրավվեցին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, և օպերատիվ հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ ավազակային հարձակումը կատարել է Գյումրիի Շիրակացու փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ:Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարու

յթ, որի շրջանակում օգոստոսի 16-ին 26-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։Նա ձերբակալվել և ներկայացվել է դատարան, որտեղ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։Երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



ԼՐԱՀՈՍ