Ձերբակալվածը մարիխուանան թաքցրել էր գուլպայի մեջ․ Երևանի պարեկների բացահայտումը

Օգոստոսի 9-ին ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները մայրաքաղաքի Աճառյան փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա։Այնուհետև 58-ամյա վարորդին թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքայ

ին ոստիկանության Ավանի բաժին։Նրա խուզարկությամբ՝ գուլպայի միջից հայտնաբերվել է թղթյա փաթեթ՝ լցված 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով։Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։Հանգամանքները պարզվում են։



ԼՐԱՀՈՍ