«EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը»․ երիտասարդական մշակութային ծրագիր Գյումրիում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մայ Լիդ Թայմ» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիում մեկնարկել է «EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը» մշակութային ծրագիրը: Այն ուղղված է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես՝ ազգային երգարվեստի ճանաչելիության բարձրացմանը՝ Գյումրիի հանրային տարածքներում ժամանակակից գործիքավորմամբ ներկայացնելով ազգային երգեր
ը և ավետիսները։ Նախաձեռնությունը կնպաստի ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցված արժեքների պահպանությանը, փոխանցմանը և հատկապես երիտասարդության շրջանում հանրայնացմանը: Ծրագրի իրականացումը նպատակ ունի նաև խթանել նաև Գյումրիի երաժշտական ժառանգության կենսունակությունն ու տարածումը նորարարական և մասնակցային մշակութային միջավայրերի ստեղծմամբ՝ երիտասարդական ներուժի միջոցով։ «EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը» երիտասարդական մշակութային ծրագիրը հավանության է արժանացել ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթում: