Բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերն աճել են .banks.am

Հայաստանի բոլոր առեւտրային բանկերն ընդգրկվել են 2025թ. հունվար-հունիս ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 107.76 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 82.51 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 30․6%):2025թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Արդշինբանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 27.96 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 371․5%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 4-րդն է:Ամերիաբանկը՝ 21.4 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2024թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 17.52 մլրդ դրամ): Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 22.2%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 5-րդն է:Նրան հաջորդում են Ակբա Բանկը՝ 8.46 մլրդ դրամ (18-րդ տեղ, անկում՝ 2.4%), Ինեկոբանկը՝ 7.97 մլրդ դրամ հարկերի ծավալով (20-րդ տեղ, անկում՝ 2.2%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Կոնվերս Բանկը՝ 2025թ. առաջին կիսամյակում պետբյուջե վճարելով 4.8 մլրդ դրամ հարկ (35-րդ տեղ, անկում՝ 8․6%)։1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.IDBank-ը՝ 4․41 մլրդ դրամ (39-րդ տեղ, աճ ՝ 1.9%)Յունիբանկը՝ 4.29 մլրդ դրա

մ (40-րդ տեղ, անկում ՝ 21․9%),Evocabank-ը՝ 4.07 մլրդ դրամ (42-րդ տեղ, աճ ՝ 12․2%)Արարատբանկը՝ 3․69 մլրդ դրամ (46-րդ տեղ, անկում ՝ 0.2%),Հայէկոնոմբանկը՝ 3.43 մլրդ դրամ (49-րդ տեղ, աճ՝ 6․7%),ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 3.33 մլրդ դրամ (52-րդ տեղ, անկում 3%),Արմսվիսբանկը՝ 3.07 մլրդ դրամ (59-րդ տեղ, աճ՝ 98․1%), Ֆասթ Բանկը՝ 2.6 մլրդ դրամ (70 -րդ տեղ, անկում ՝ 5․9%),Ամիօ Բանկը՝ 2.59 մլրդ դրամ (71-րդ տեղ, աճ ՝ 15․1%),Արդշինինվեստբանկը՝ 2.43 մլրդ դրամ (75-րդ տեղ, անկում ՝ 37.7% (նախկին՝ HSBC)),Մելլաթ Բանկը՝ 1.46 մլրդ դրամ (125-րդ տեղ, աճ՝ 17․6%),Արցախ Բանկը՝ 1.17 մլրդ դրամ (155-րդ տեղ, աճ ՝ 26․2%)Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.64 մլրդ դրամ (282-րդ տեղ, աճ՝ 11.6%)։Աննա Այվազյան



ԼՐԱՀՈՍ