🎥 Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ փուլը .banks.am

Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս Սեւանի ափին կայացել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի 11-րդ միջազգային փառատոնի եզրափակիչ փուլը։ Եռօրյա փառատոնը հյուրընկալել է հեղինակային երգի սիրահարների աշխարհի տարբեր ծայրերից։ Երգահան Ռուբեն Հախվերդյանի խոսքով՝ երաժշտությունը միասնականության եւ խաղաղության ներուժ ունի․ «Սա շատ կարեւոր արվեստի ճյուղ է՝ հեղինակային երգը: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ գալիս են տարբեր երկրներից մարդիկ, եւ երգը բոլորին միացնում է: Մոռանում ենք մի պահ եւ պատերազմներ եւ այլն, եւ այլն: Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել իմաստուն Ֆասթ Բանկին, որ գիտի թե ում է հովանավորում եւ ում չպետք է հովանավորի: Մենք շոյված ենք դրանից: Ֆասթ Բանկը միշտ մեր մեջքին կանգնած է այս առումով»:Բանկից հիշեցնում են, որ «Հուսո առագաստ» փառատոնն իրականացվում է մի քանի փուլով՝ ընդգրկելով եւ՛ հայաստանյան, եւ՛ միջազգային հեղինակ-կատարողների։ Ֆասթ Բանկն արդեն երրորդ տարին է աջակցում փառատոնի իրականացմանը։«Ամեն տարի աշխատանքներն ե

ն շատանում, եւ իհարկե, այցելուներն այս փառատոնի կրկին եւ նորից պիտի ասեմ, որ տարեցտարի ոչ միայն տասնյակներով, այլեւ հարյուրներով ավելանում են»,- ասել է «Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը։Նշվում է, որ եզրափակիչ փուլ անցած 13 սկսնակ հեղինակ-կատարող հնարավորություն է ունեցել ելույթ ունենալ բեմահարթակում եւ ներկայացնել իրենց ստեղծագործությունները։ Երեք օրվա ընթացքում իրականացվել են նաեւ վոկալի եւ կիթառի վարպետաց դասեր։«Ֆասթ Բանկի հովանավորությունը նպատակ ունի նպաստել մշակութային կյանքը Հայաստանում եւ հնարավորություն ընձեռել երիտասարդներին կայանալ մասնագիտական հարթակում»,- ասվում է հաղորդագրությունում։Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւա

նում եւ Հայաստանի բոլոր մարզերում։ Մանրամասները սկզնաղբյուր կայքում։



ԼՐԱՀՈՍ